Հարկային օրենքների հաճախակի փոփոխություններն անցանկալի են, բայց անխուսափելի են անցումային ժամանակահատվածում գտնվող երկրների համար. ՀՀ վարչապետ
20.03.2013,
19:24
Հարկային օրենքների հաճախակի փոփոխություններն անցանկալի են, բայց անխուսափելի են անցումային ժամանակահատվածում գտնվող երկրների համար, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հարկային օրենքների հաճախակի փոփոխություններն անցանկալի են, բայց անխուսափելի են անցումային ժամանակահատվածում գտնվող երկրների համար, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին։
Հայաստանում տասներկու անգամ փոփոխություններ են կատարվել «Գույքահարկի մասին» օրենքում, 25 անգամ փոխվել է «Շահութահարկի մասին» օրենքը, քառասուն անգամ` «Ստուգումների մասին» օրենքը, յոթանասուն անգամ` «Լիցենզավորման մասին» օրենքը, 55 անգամ` «Պետտուրքերի մասին» օրենքը։ Պատգամավորը նշեց, որ օրենքների հաճախակի փոփոխությունները խանգարում են բիզնեսի գործունեության զարգացմանը։
«Ձեր նկատողությունները տեղին են, համաձայն եմ, որ օրենքի հաճախակի փոփոխությունները խանգարում են բիզնեսի աշխատանքին։ Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել օրենսդրական փոփոխությունները, կփորձենք դրանք քննարկել բիզնես–հատվածի ներկայացուցիչների հետ։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ անցումային ժամանակահատվածում գտնվող երկրներում օրենսդրական փոփոխությունները պարտադիր են»,– ասաց Սարգսյանը։
Կառավարության ղեկավարը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանում նորմատիվ ակտերի թիվը համեմատելի է այլ երկրների իրավիճակի հետ։
«Գոյություն ունեն երկրներ, որտեղ գործում է 25 հազար նորմատիվ ակտ, կան երկրներ, որտեղ դրանց թիվը երեք անգամ շատ է»,– ավելացրեց նա։ -0