Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանը կշարունակի Եվրամիության հետ մերձեցման կուրսը, ինչպես նաև անդամակցությունը ԵԱՏՄ–ին․ Փաշինյան

Այսօր, 03:08
Հայաստանը կշարունակի Եվրամիության հետ մերձեցման կուրսը, ինչպես նաև մասնակցությունը ԵԱՏՄ-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հայաստանը կշարունակի Եվրամիության հետ մերձեցման կուրսը, ինչպես նաև անդամակցությունը ԵԱՏՄ–ին․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը կշարունակի Եվրամիության հետ մերձեցման կուրսը, ինչպես նաև մասնակցությունը ԵԱՏՄ-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները ՌԴ-ի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Մենք, անշուշտ, կնպաստենք ԵԱՏՄ շրջանակում կապերի ամրապնդմանը», - ասաց նա ԱԺ ընտրություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն զանգահարել է արևմտյան քաղաքական գործիչներից որևէ մեկը, Փաշինյանն ասաց, որ 10 րոպե առաջ ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վրաստանի վարչապետի հետ։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ «քաղաքակիրթ ամուսնալուծության համար»։

Փաշինյանը հունիսի 1-ին հայտարարել էր, որ այսօր Հայաստանի ընտրությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև տեսական է, և այդ ընտրությունը հանրաքվեի դնելը հիմնավորված չէ՝ պարզաբանելով, որ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամակցության հայտով կամ շատ մոտ չէ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին, որևէ հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։