Փաշինյան․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն
Այսօր,
02:37
ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ։
««Քաղաքացիական պայմանագիրը», 2021թ․–ի համեմատ, ստացել է ավելի շատ քաղաքացիների ձայներ և վստահության քվե։ Սա պարտավորեցնող է և նշանակում է, որ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը», – ասաց նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա որոշել հաղթանակը, եթե ԿԸՀ–ն դեռ շարունակում է ձայների հաշվարկը՝ Փաշինյանն ասաց, որ կուսակցությունն ունի վստահված անձինք բոլոր ընտրատեղամասերում։
«Մենք արդեն ամփոփել ենք արդյունքները», – հայտարարեց նա։