Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ Վիլնյուսի գագաթնաժողովին չի ստորագրվի. եվրահանձնաժողով
13.09.2013,
16:08
Հայաստանի հետ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հետ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
«Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին» համաձայնագիրն Ասոցացման համաձայնագրի մի մասն է։ Սա միասնական փաստաթուղթ է, և մեկը մյուսից անջատելի անհնար է»,– ասաց Ֆյուլեն «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո։
Պատասխանելով ԵՄ–ի հետ Հայաստանի համագործակցության նոր ձևաչափ նախատեսող որևէ փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին` Ֆյուլեն նշեց, որ նման լուրջ փաստաթուղթն անհնար է պատրաստել մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին։
Այնուամենայնիվ, նա ավելացրեց, որ ԵՄ–ն չի հրաժարվում Հայաստանի հետ հետագա համագործակցությունից։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3-ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրության և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն Ասոցացման և Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի ԵՄ–ի հետ Վիլնյուսում։ Սակայն եվրապաշտոնյաները հայտնում են, որ տնտեսական ինտեգրման այդ երկու ձևաչափերն անհամատեղելի են։ -0-