Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը

21.03.2019, 13:24
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի լրացումների երկրորդ արձանագրության վավերացմանը։
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի լրացումների երկրորդ արձանագրության վավերացմանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին ` 2002 թվականի հոկտեմբերի 7–ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 8–ին Աստանայում։

«Փոփոխություններն ուղղվել են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձարցմանը»,– ասվում է կառավարության որոշման մեջ։

Փաստաթուղթը կուղղվի Սահմանադրական դատարան Հայաստանի Հիմնական օրենքի դրույթներին դրա համապատասխանությունը սահմանելու համար, իսկ դրական եզրակացությունից հետո այն կուղղվի Ազգային ժողովի դիտարկմանը։

Լրացումները, մասնավորապես, վերաբերում են համաձայնագրի այն դրույթին, որին համապատասխան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, նրա հետ ապրող նրա ընտանիքի անդամները, եթե նրանք կեցության պետության քաղաքացիներ չեն, օգտվում են Վիեննայի` 1961 թվականի ապրիլի 18–ի դիվանագիտական հարաբերությւոնների կոնվենցիայով նախատեսված արտոնություններից և առավելություններից։ Կատարված փոփոխությունների համաձայն, այդ դրույթը տարածվում է նաև գլխավոր քարտուղարի տեղակալների վրա։ -0-