Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի նոտարական պալատում ստացված բողոքների թիվը 2013 թ.–ին նվազել է

22.05.2013, 20:55
Հայաստանի նոտարական պալատում ստացված բողոքների թիվը 2013 թ.–ի առաջին չորս ամիսներին չի հասնում նույնիսկ քառասունի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։  
Հայաստանի նոտարական պալատում ստացված բողոքների թիվը 2013 թ.–ին նվազել է
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նոտարական պալատում ստացված բողոքների թիվը 2013 թ.–ի առաջին չորս ամիսներին չի հասնում նույնիսկ քառասունի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։ 

«Համեմատելու համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացվել էր ավելի քան 70 դիմում։ 2013 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Նոտարական պալատում ստացված բոլոր բողոքներին ընթացք է տրվել»,– ասվում է հաղորդման մեջ։

Բացի այց, Նոտարական պալատի «թեժ գծի» հեռախոսին (010 – 555-772) ստացվել է 82 բանավոր դիմում։ Դրանց մեծ մասը վերաբերել է նոտարական ծառայությունների սակագների տրամադրման մասին տեղեկությանը։ Քաղաքացիների մի մասն էլ դիմել է իրավաբանական խորհրդատվություն ստանալու խնդրանքով։ -0-