Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց հաջորդ տարվա բյուջեի նախագծին

08.12.2017, 11:25
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։

Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց հաջորդ տարվա բյուջեի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։

Նախագիծն ընդունվեց  64 «կողմ», 35 «դեմ» ձայներով։ Նախագծին կողմ են քվեարկել կոալիցիոն Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը։

Ընդհանուր բյուջեի ծախսերն 2017-ի 1,36 տրլն դրամի համեմատ կաճեն մինչև 1,464 տրլն դրամ, եկամուտները՝ 1,21 տրլն դրամի փոխարեն սահմանված են 1,307 տրլն դրամի մակարդակում, բյուջետային դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամի փոխարեն` 156 մլրդ դրամ մակարդակում։

Պաշտպանության համար հատկացվող գումարը 2017-ի 209,8 մլրդ դիմաց 2018-ին կկազմի մոտ 246․8 մլրդ դրամ` աճելով այսպիսով մոտ 37 մլրդ դրամով կամ 17,6%-ով: -0-