Հայաստանի վարչապետն ասել է, որ լրագրողների հետ շփումից առանձնապես հաճույք չի ստանում
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի կառավարության հարցուպատասխանի ժամանակ դժգոհել է լրագրողներից։
Կարապետյանն այս կարծիքն է արտահայտել, երբ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը ցանկություն է արտահայտել, որ վարչապետը չխուսափի լրագրողներից և նրանց հնարավորություն ընձեռի մեկնաբանություններ ստանալ իրենց տրված հարցերի կապակցությամբ։
Բանն այն է, որ կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ անվտանգությունը զրկում է լրագրողներին շենքի այն մուտքերին մոտենալու հնարավորությունից, որոնցով խորհրդարան են մտնում վարչապետն ու կառավարության անդամները։ Կառավարության անդամների նիստերը լուսաբանող լրագրողները հնարավորություն չունեն մտնելու նիստեի դահլիճ և հետևում են ամբողջ ընթացքին հատուկ սարքավորված օթյակից։
Վարչապետն ասաց նաև, որ բավականին հաճախ է հանդիպում ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ։
«Կարծիք կա, որ չափազանց հաճախ եմ նրանց հետ շփվում։ Հանդիպման որևէ սահմանափակում չեմ դրել, թեև, անկեղծ ասած, լինում են դեպքեր, երբ ինքս դրանից առանձնապես հաճույք չեմ ստանում։ Բայց ոչ միշտ»,– ասաց Կարապետյանը, կատակելով, որ սպասում է, թե ինչ մեկնաբանություններ են հայտնվելու լրատվամիջոցներում այս խոսքերից հետո։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:00 08.02.2017