Հայաստանի վարչապետը հաջողություն է մաղթել արդարադատության նախարարին
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում հաջողություն է մաղթել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ է ստացել Հայաստանի հանրապետական կուսակցությունից և ծրագրում է գործադիր իշխանությունից անցնել պատգամավորական աշխատանքի։
Վարչապետը կառավարության բոլոր անդամների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով ամենայն բարիք։
«Ցանկանում ենք՝ այն արդյունավետությունը, որ դուք ցուցաբերել եք կառավարության աշխատակազմում, ցուցաբերեք նաև Ազգային ժողովում»:
Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին և իր գործընկերներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հայաստանում ապրիլի 2–ին անցկացված ընտրություններից հետո երկրում կձևավորվի նոր խորհրդարան։ Խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի մայիսի 18–ին, հենց նույն օրն էլ, Սահմանադրության համաձայն, գործող կառավարությունը հրաժարական կտա։
Խորհրդարանակն ընտրությունները կայացել են ապրիլի 2–ին, վեցերորդ գումարման Ազգային ժողով են անցել Հայաստանի հանրապետական կուսակցությունը (58 մանդատ), «Ծառուկյան» (31) և «Ելք» (8) դաշինքները և ՀՅԴ–ն (7)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:17 11.05.2017