Հայաստանն ու Բելառուսը կարող են երկու տարում կրկնապատկել ապրանքաշրջանառությունը. Լուկաշենկո
13.05.2013,
17:09
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Հայաստանն ու Բելառուսը կկարողանան մեկուկես–երկու տարվա ընթացքում առնվազն կրկնապատկել երկկողմ ապրանքաշրջանառությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Հայաստանն ու Բելառուսը կկարողանան մեկուկես–երկու տարվա ընթացքում առնվազն կրկնապատկել երկկողմ ապրանքաշրջանառությունը։
«Դա, անշուշտ, նորմալ չէ, որ, չնայած աճի զգալի տեմպերին, ապրանքաշրջանառությունը կազմում է 60 մլն դոլար։ Դա ամոթ է մեր ժողովուրդների և պետությունների համար»,– ասված է նրա` Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո մամուլին տրված համատեղ հայտարարությունում։
Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսն ու Հայաստանը շահագրգռված է բոլոր ոլորտների համագործակցությամբ` «սկսած գյուղատնտեսական խնդիրներից մինչև ռազմաքաղաքական»։
«Այսօրվա փուլում մեր գլխավոր առաջնահերթությունը տնտեսական շփումների զարգացումը և երկկողմ առևտրի ընդլայնումն է»,– ընդգծել է Բելառուսի նախագահը։
Նրա կարծիքով, Հայաստանն ու Բելառուսը պետք է տնտեսական փոխգործակցության նոր ձևերի փնտրեն, ներառյալ` արդյունաբերական և ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը։ Նա նշեց նաև, որ ներդրումային համագործակցության լավ հեռանկարներ կան այնպիսի ուղղություններում, ինչպիսին են մեքենաշինությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը, էներգախնայումը, սննդամթերքի արտադրությունը, ատոմային էներգետիկան։
«Բելառուսը պատրաստ է հայ գործընկերների համար կապիտալի ներդրումների և բիզնես սկսելու համար բարենպաստ պայմաններ ստեղծել։ Մենք նաև Հայաստանից գործարարների, ինչպես նաև սփյուռքահայերի հետ երկխոսության հույս ունենք»,– ընդգծել է Լուկաշենկոն։
Այս կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջև որոշակի և բազմախոստում ծրագրեր կան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մուտք երկու երկրների շուկաներ, փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում, համագործակցություն մշակույթի և գիտության բնագավառներում:
«Մեծ հնարավորություններ ենք տեսնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,– ասել է նա։
Բանակցությունների ավարտին ստորագրվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման մասին», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրեր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև համագործակցության զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիր և «2013-2014 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարության միջև» համագործակցության ծրագիր:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Բելառուսի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2012 թվականին կազմել է 40.3 մլն դոլար` 2011 թվականի համեմատ աճելով 13.4 տոկոսով։ -0-