Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. ապրիլի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է իր քաղաքացիներին Եգիպտոսի և Լիբիայի միջադեպերի հետ կապված զգոնություն պահպանելու մասին

13.09.2012, 16:53
Եգիպտոսում և Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն և հետևեն իրավիճակի զարգացումներին, հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է իր քաղաքացիներին Եգիպտոսի և Լիբիայի միջադեպերի հետ կապված զգոնություն պահպանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եգիպտոսում և Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն և հետևեն իրավիճակի զարգացումներին, հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը:

«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չունի որևէ տեղեկություն, որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով:--0--