Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում լուրջ հակակշիռ լինել իշխանությանը. պատգամավոր

13.05.2013, 16:22
Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում լուրջ հակակշիռ լինել իշխանությանը, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում լուրջ հակակշիռ լինել իշխանությանը. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում լուրջ հակակշիռ լինել իշխանությանը, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

«Հայաստանի ընդդիմությունը ես կարող եմ բնութագրել որպես կաղացող համակարգ, որն իշխանության լիարժեք քաղաքական հակակշիռ չէ` ոչ ինստիտուցիոնալ, ոչ էլ իմաստային տեսանկյուններից»,– ասաց Զաքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորի խոսքով, դրա վկայությունն են Հայաստանում անցկացված վերջին ընտրության արդյունքները։

«Որպես կանոն` ընտրողների մեծամասնությունը ճիշտ որոշում է կայացնում` ելնելով թեկնածուների քաղաքական փորձից, երկրի առջև կանգնած արտաքին և ներքին մարտահրավերներից։ Նախագահական ընտրություններում և Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ընտրողներն ընդունեցին իրատեսական, իշխանությունների օգտին օպտիմալ որոշում, չնայած, որ դա այլընտրանք էր»։

Այս տարվա փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում հաղթեց Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ստանալով քվեների 58,64%–ը, երկրորդ տեղում էր Րաֆֆի Հովհաննիսյանը` 36.74 տոկոսով։

Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում հաղթանակ տարավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով 235515 քվե (գրեթե 56%)։ Խորհուրդ անցան նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 97166 քվեով (ավելի քան 23%) և «Բարև, Երևան» կուսակցական դաշինքը 35721 քվեով (մոտ 8,5%)։  

Ընտրությունների արդյունքներով, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ավագանու խորհրդում ստացավ 42, «Բարգավաճ Հայաստանը»` 17, «Բարև, Երևան» դաշինքը` 6 տեղ։ -0-