Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար կոշտ միջոցներ են պետք. Հարությունյան

13.05.2016, 14:50
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը վճռական գործողություններ է պահանջում, ուրբաթ  լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախօրեի ելույթը:
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար կոշտ միջոցներ են պետք. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը վճռական գործողություններ է պահանջում, ուրբաթ լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախօրեի ելույթը:

Հինգշաբթի Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ առաջարկել է օպտիմալացնել կառավարման համակարգը և, մասնավորապես, վերանայել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի հետ կապված մոտեցումները:

«Կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված աշխատանքներ տարվում են, և դրանք արդյունքներ են բերում, որոնք միանգամից չեն երևում: Կառավարության կողմից 2016 թ.-ին ընդունված որոշումների նշանակալի մասն ուղղված է հենց դրան։ Սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ են վճռական միջոցներ», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարը ծախսեր չի պահանջում, սակայն որոշ դեպքերում պետք է չափազանց կոշտ որոշումներ կայացնել:

Հարությունյանը մեկնաբանել է նաև «Պանամայի օֆշորային փասթաթղթերում» Հայաստանի եհտ կապված անձանց առկայությունը` հիշեցնելով ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի` offshoreleaks.icij.org կայքում հրապարակած «Պանամյան օֆշորների» թարմացված ցուցակում առկա է 37 ֆիզիկական և իրավական անձ, որոնք կապված են Հայաստանի հետ:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած փաստաթղթերում կան նաև այնպիսի ընկերություններ, որոնք պատկանում են ՀՀ ԴԱՀԿ-ի նախկին պետին: Հայկական Hetq.am կայքի տվյալներով, որը զբաղվում է լրագրողական հետաքննություններով, Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների` «Sigtem Real Estates Incorporated»–ի, «Hopkinten Trading Incorporated»–ի և «BANGIO INVEST S.A.»–ի բաժնետեր է։ -0-