Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանն ու Վիետնամը մտադիր են միջկառավարական հանձնաժողով ստեղծել

30.05.2015, 17:45
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր վիետնամցի գործընկեր Նգուեն Տան Զունգին առաջարկել է ստեղծել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով նախօրեին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու վարչապետերի հանդիպման արդյունքները:
Հայաստանն ու Վիետնամը մտադիր են միջկառավարական հանձնաժողով ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր վիետնամցի գործընկեր Նգուեն Տան Զունգին առաջարկել է ստեղծել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով նախօրեին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու վարչապետերի հանդիպման արդյունքները:

Մամուլի հաղորդագրության համաձայն` Աբրահամյանը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն ու համատեղ գործարար համաժողովի կազմակերպումը կնպաստեն տնտեսական կապերի հետագա զարգացմանը:

Նրա խոսքով` վերջին տարիներին հայ-վիետնամական կապերն ամրապնդվել են և լավ հիմք են ստեղծել փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում նոր գործոն է համագործակցությունը Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև:

Նգուեն Տան Զունգն իր հերթին գոհունակությամբ է ընդունել վարչապետ Աբրահամյանի՝ միջկառավարական հանձնաժողով ստեղծելու և գործարար համաժողով կազմակերպելու առաջարկները: Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը` անհրաժեշտ համարելով ակտիվացնել և զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները:

Զրուցակիցները կարևորել են նաև միջազգային ասպարեզում համագործակցության խորացումը:

ՀՀ վարչապետը Ղազախստանում է` ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:-0-