Հայաստանը հայտարարել է, որ մտադիր է զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Նալբանդյան
20.01.2015,
19:40
Հայաստանը հույս ունի, որ գյումրեցի ընտանիքի սպանության քննությունը շուտ կավարտվի, և երկիրը կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, երեքշաբթի հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հույս ունի, որ գյումրեցի ընտանիքի սպանության քննությունը շուտ կավարտվի, և երկիրը կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, երեքշաբթի հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ դատական գործընթացը կընթանա Հայաստանում և կլինի հրապարակային, ինչը «կվկայի, որը երկու կողմերը ձգտում են արդարության և արդարադատության»։
«Ինչ վերաբերում է Գյումրու ողբերգությանը, ապա մենք հույս ունենք, որ քննության բոլոր ընթացակարգերը կավարտվեն հնարավորին չափ շուտ, և կատարողները կպատժվեն օրենքով։ Իհարկե, այս սարսափելի հանցագործությունը մեծ հույզեր է առաջացրել հասարակական գիտակցության մեջ։ Դուք գիտեք, որ մենք ուժեղ դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և կշարունակենք ամրապնդել Ռուսաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները», – ասել է Նալբանդյանը Բրյուսելում ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը տեղեկացրել էր, որ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Հայաստանի ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանը պայմանավորվածություն են ձեռք բերել սպանությունները համատեղ քննելու շուրջ։–0–