Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+13

Հայկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ

10.07.2018, 11:50
Հայաստանի կառավարությունը երեքշաբթի նիստում հաստատել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում։
Հայկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը երեքշաբթի նիստում հաստատել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում։

Ընդունված որոշման կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գրիգորյանին այդքան պատասխանատու կարգավիճակի և նշանակման առիթով։

«Օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարը պետք է առաջնահերթ դառնան ձեզ համար։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ այդ հարցերի լուծման ժամանակ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականության այլ ասպեկտները։ Չարաշահումների դեմ պայքարում մենք 100 տոկոսով պետք է ապահովենք օրինականությունը, որպեսզի ոչ մի դեպքում հնարավոր չլինի այլ գնահատական տալ իրավապահ մարմինների գործողություններին»,– ասաց Փաշինյանը։

Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստել է, որ գործընկերների հետ կարդարացնի այդ վստահությունն իր լիազորություններն իրագործելիս։ -0-