Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայոց ցեղասպանության դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ մարդկությանը. ԱԳՆ ղեկավարի տեղակալ

24.04.2013, 12:02
Հայոց ցեղասպանության դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ մարդկությանը, հայտարարեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Հայոց ցեղասպանության դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ մարդկությանը. ԱԳՆ ղեկավարի տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ մարդկությանը, հայտարարեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Սշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։

«Վերջին տարիների ընթացքում աշխարհում Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործընթացում էական դրական առաջընթաց է նկատվում, և դա առաջին հերթին վերաբերում է այն փաստին, որ աշխարհը գիտակցում է, որ ցեղասպանության դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ մարդկությանը»,– Հայոց ցեղասպանության հուշահամալիրին  ծաղկեպսակ դնելուց հետո ասաց Քոչարյանը։

Միաժամանակ փոխնախարարը չի կարծում, որ ժամանակն է միջազգային դատական ատյաններում ցեղասպանության հետևանքների վերացում պահանջել, «քանի որ փուլեր կան, որոնք պետք է անցնել»։

Քոչարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովից բացի ԱԳՆ կառուցվածքում Ցեղասպանության հարցերի հանձնաժողով է ստեղծվել, որի օգնությամբ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ձևավորվել են Ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովներ։

«Վերջին շրջանում տարբեր պետություններում արդեն քաղաքական դիրքորոշում է ցուցադրվում Ցեղասպանության հարցի վերաբերյալ, և ի վերջո ժամանակը կգա, երբ Թուրքիան պատրաստ կլինի ճանաչել այդ փաստը»,– ավելացրեց փոխնախարարը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-