Рейтинг@Mail.ru
USD
365.25
EUR
422.81
RUB
4.3052
GEL
139.81
2026 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ապրիլի 25–26–ը պաշտոնական այց կկատարի Մոսկվա

22.04.2013, 15:28
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 25-26-ը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով, պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ապրիլի 25–26–ը պաշտոնական այց կկատարի Մոսկվա
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 25-26-ը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով, պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն  տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։

Էդվարդ Նալբանդյանն ելույթ կունենա ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների առջև։ –0–