Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել

28.10.2019, 18:58
Հայաստանի ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց։
ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեց ինքը` Բաբլոյանը Հատուկ քննչական ծառայության շենքից դուրս գալիս։

«Ես ասել եմ, որ մեղադրանքն անօրինական է, որ ամեն ինչ արել եմ Սահմանադրության և օրենքի շրջանակում։ Որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ կատարվել է Ազգային ժողովի սովորական գործունեության շրջանակում»,– ասաց Բաբլոյանը։

ԱԺ նախկին խոսնակի փաստաբան Արամ Վարդևանյանն իր հերթին հայտնեց, որ Արա Բաբլոյանին մեղադրանքն առաջադրվել է երկու հոդվածներով` 300–րդ հոդվածով (Իշխանության յուրացումը), և 314–րդ հոդվածով` (Պաշտոնեական կեղծիքը), ընդ որում, ինչպես նշեց պաշտպանը, 300–րդ հոդվածը Հայաստանի պատմության մեջ ըստ էության երբևէ չի կիրառվել։

Նա ընդգծեց, որ երկու մասով էլ մեղադրանքը չեն ընդունում, համարելով, որ այն անհիմն է, իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում, քանի որ անկյունաքարն իրավական մեկնաբանությունն է։ Իսկ դա, Վարդևանյանի խոսքով, մասնագիտական հարց է։

«Դուք տեղյակ եք, որ ԱԺ նախագահի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ Այստեղ հաշվի չի առնվել նաև Արա Բաբլոյանի գործառութային անձեռնմխելիությունը` որպես պատգամավորի»,– ասաց փաստաբանը։

Արա Բաբլոյանը որպես կասկածյալ էր անցնում Հատուկ քննչական ծառայությունում Հայաստանի ՔՕ 300–րդ հոդվածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը) քրեական գործի նախաքննությամբ։ Հինգշաբթի նա հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության, որից հետո ասել է, որ չի կատարել որևէ խախտում, բացի այն մեկից, որն ավելի վաղ խոստովանել է։ -0-