Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ-ն և ԵՄ-ն մտադիր են առաջիկայում մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիր ստորագրել

24.07.2012, 14:12
Հայաստանն ու ԵՄ-ն  մտադիր են առաջիկայում մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիր ստորագրել, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կայացած ԵՄ պետությունների և  «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում։
ՀՀ-ն և ԵՄ-ն մտադիր են առաջիկայում մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիր ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու ԵՄ-ն  մտադիր են առաջիկայում մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիր ստորագրել, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կայացած ԵՄ պետությունների և  «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում։

«Ես ուրախ եմ նշել, որ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը այժմ վերջնական տեսքի են բերված և առաջիկայում ակնկալում ենք դրանց ստորագրումը և վավերացումը», – ասել է նախարար Նալբանդյանը:

ԱԳՆ ղեկավարը նշել է նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններում գրանցված առաջընթացը։ «Բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը զգալի առաջընթացի հասավ։ 29 գլուխներից փակվել են 28-ը։ Մնացել է համաձայնեցնել մեկ գլուխ, որը վերաբերում է մեկ ոլորտի»,- նշեց Նալբանդյանը։

«Հիմնվելով այն դրական փորձի վրա, որ կուտակվել է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում՝ մենք սահուն առաջընթաց ենք ակնկալում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում: Մեր նպատակն է մոտենալ դրանց ավարտական փուլին մինչ Վիլնյուսի գագաթաժողովը»,- ասել է նա։

«Արևելյան գործընկերության» երկրների գագաթնաժողովը կանցկացվի 2013 թվականին Վիլնյուսում։ -0-