Рейтинг@Mail.ru
USD
364.96
EUR
423.65
RUB
4.2866
GEL
139.64
2026 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճանների շնորհման մասին հրամանագրեր է ստորագրել

11.06.2013, 19:38
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դիվանագիտական աստիճանների շնորհման մասին, երեքշաբթի հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճանների շնորհման մասին հրամանագրեր է ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դիվանագիտական աստիճանների շնորհման մասին, երեքշաբթի հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես նշվում է, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Արմեն Մելքոնյանին` Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին` Սուրբ Աթոռում, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանին` Ճապոնիայում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Արմեն Եգինյանին` Կանադայում։ Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել ՀՀ ԱԳՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Լևոն Ամիրջանյանին, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Արմեն Լիլոյանին, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին, ՀՀ արտգործնախարարի խորհրդական Տիգրան Մկրտչյանին, Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանին, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Գևորգ Պետրոսյանին։ –0–