Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

21.03.2013, 20:52
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ովքեր Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ովքեր Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, համանախագահները հանդիպման սկզբում շնորհավորել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:

«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր»,– նշեցին մամուլի ծառայությունից։ –0–