ՀՀ օմբուդսմենի գրասենյակը Երևանի Ավագանու ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մասին ահազանգերի աննշակ քանակ է ստացել
05.05.2013,
14:12
ՀՀ օմբուդսմենի գրասենյակում ընտրողների կողմից զանգեր են ստացվում Երևանի Ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում գրանցված խախտումների կապակցությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ օմբուդսմենի գրասենյակում ընտրողների կողմից զանգեր են ստացվում Երևանի Ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում գրանցված խախտումների կապակցությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից։
Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։
«Տվյալ պահին մենք զանգերի հաշվարկ ենք իրականացնում, սակայն կարող եմ նշել, որ խախտումների մասին ահազանգերի քանակն աննշան է»,– հաղրոդեցին մամուլի ծառայությունից։
Օմբուդսմենի գրասենյակը կոնկրետ տվյալներ է հրապարակում քվեարկության օրվա երկրորդ կեսին ընտրողների կողմից ստացված բողոքների քանակի վերաբերյալ։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–