ՀՀ վարչապետը նպատակահարմար չի համարում օֆշորային ընկերության հետ կապված պատմությունը հետաքննող հանձնաժողով ստեղծելը
12.06.2013,
19:34
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աննպատակահարմար է համարում Կիպրոսում օֆշորային ընկերության հիմնադրման վերաբերյալ աղմկահարույց պատմությունը հետաքննող և ստուգող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աննպատակահարմար է համարում Կիպրոսում օֆշորային ընկերության հիմնադրման վերաբերյալ աղմկահարույց պատմությունը հետաքննող և ստուգող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը։
Չորեքշաբթի նման առաջարկություն էր արել ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ։
Hetq.am–ում մայիսի 29–ին հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի համաձայն, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը։ Հոդվածում ասվում էր, որ հայկական առևտրային բանկերից մեկը վարչապետի միջնորդությամբ ընկերության հաշիվներին ավելի քան 10 միլիոն դոլար է փոխանցել։
Ավելի վաղ վարչապետը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել` հոդվածում հրապարակված տեղեկությունը դիտարկելու և քննելու խնդրանքով։
«Մեր ԶԼՄ—ներն այնքան հնարամիտ են, որ, եթե ընդունենք ձեր առաջարկությունը, ապա օրենսդիր մարմինը պետք է զբաղվի ոչ թե օրենսդրական գործունեությամբ, այլ օր ու գիշեր հետաքննի այս կամ այն հրապարակումը»,– ասել է նա։
Բացի այդ, վարչապետը հերթական անգամ նշել է, որ կապ չունի այդ օֆշորային ընկերության հետ, և ոչ ոքի չի հանձնարարել իր անունից օֆշորային որևէ ընկերություն գրանցել ոչ Կիպրոսում, ոչ էլ որևէ այլ վայրում։
«Ինչ վերաբերում է այն սենսացիոն հայտարարություններին, որ իմ միջնորդությամբ բանկը վարկ է տրամադրել, անհեթեթություն է, քանի որ բանկը հենց այնպես ոչ ոքի 10 մլն դոլար չի տրամադրի, ով էլ որ ներկայանա որպես միջնորդ։ Կարծում եմ` կեղծած պատմություն է»,– նշեց նա։
Սարգսյանն ավելացրեց նաև, որ այսօր ցանկության դեպքում կարելի է նրա անունը կապել բազմաթիվ վարկերի հետ, քանի որ կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր է իրականացնում, և վերջին տարիներին օպերատիվ շտաբը բազմաթիվ նախագծեր է քննարկել և ուղղել դրան առևտրային բանկերին, որոնք գնահատել են այդ նախագծերի ռիսկերը և ինքնուրույն որոշում կայացրել վարկ հատկացնելու կամ մերժելու մասին։ -0-