ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, նա կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանին
Երեկ,
10:38
Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Նա նաև ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ: