Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի ԱԳՆ ղեկավարին «ՄՄՀՊԻ պատվավոր դոկտորի» կոչում կշնորհվի

01.04.2014, 13:18
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին «ՄՄՀՊԻ պատվավոր դոկտորի» կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը  կանցնի չորեքշաբթի Մոսկվայում, հայտնում է բուհի պաշտոնական կայքը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարին «ՄՄՀՊԻ պատվավոր դոկտորի» կոչում կշնորհվի
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին «ՄՄՀՊԻ պատվավոր դոկտորի» կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը  կանցնի չորեքշաբթի Մոսկվայում, հայտնում է բուհի պաշտոնական կայքը։

«ՄՄՀՊԻ պատվավոր դոկտորի» կոչումը շնորհվում է ականավոր պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, գիտնականների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառի աշխատողներին։ 

Էդվարդ Նալբանդյանն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը 1978 թվականին։ Դիվանագիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լիբանանում և Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանություններում։ Տարբեր տարիների եղել է Եգիպտոսում, Մարոկկոյում, Օմանում, Ֆրանսիայում, Իսրայելում, Վատիկանում Հայաստանի դեսպան։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում է 2008 թվականից։ -0