Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

29.10.2014, 12:02
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ հոկտեմբերի 24-ին Եգիպտոսի Սինայ նահանգի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել:
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ հոկտեմբերի 24-ին Եգիպտոսի Սինայ նահանգի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հեռագրում նշվել է, որ «խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակն է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումը»։

ՀՀ նախագահը զորակցությունն է հայտնել Եգիպտոսի նախագահին և  իշխանություններին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերին։

«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Եգիպտոսի եղբայրական ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:-0-