Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ՀՀ վարչապետի պաշտոնում հաստատված Կարեն Կարապետյանը կներկայացնի իր ծրագիրը երկրի զարգացման վերաբերյալ

09.09.2016, 10:31
Հայաստանի վարչապետի պաշտոնում հաստատված Կարեն Կարապետյանն առաջիկայում կներկայացնի երկրի զարգացման երկփուլ ծրագիր։

ՀՀ վարչապետի պաշտոնում հաստատված Կարեն Կարապետյանը կներկայացնի իր ծրագիրը երկրի զարգացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետի պաշտոնում հաստատված Կարեն Կարապետյանն առաջիկայում կներկայացնի երկրի զարգացման երկփուլ ծրագիր։

Այդ մասին նա հինգշաբթի հայտարարել է ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում։

Կարապետյանի խոսքով, առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ:

Երկրորդ փուլը կլինի երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:

Ինչպես հայտնել է «Ազատություն» ռադիկոյանի հայկական ծառայությունը, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել նախագահին և գործընկերներին իրեն ցուցաբերած վստահության համար, նշելով, որ կանի ամեն ինչ այդ վստահությունն արդարացնելու համար։

Նա նշել է նաև, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները և տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ղեկավարներին ու բոլոր նրանց, ում թեման հետաքրքիր է՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու կուտակված հարցերը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: -0-