Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

ՀՀ վարչապետն ասել է, թե ով է որոշելու Հայաստանի կառավարության ղեկավարի թեկնածությունը

27.12.2017, 21:42
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
ՀՀ վարչապետն ասել է, թե ով է որոշելու Հայաստանի կառավարության ղեկավարի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե ով է զբաղեցնելու այդ պաշտոնը 2018 թվականի ապրիլից հետո։

«Ասուլիսի ժամանակ ասել եմ, որ այդ հարցին չեմ պատասխանելու։ Բայց մի անգամ էլ ասեմ, և այս թեման փակենք։ Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Հիմա մենք փորձում ենք համակարգ ձևավորել։ Շատ հստակ ձևակերպել ենք, որ ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ, որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի»,– ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով,  անձը միշտ դեր ունի։ Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, և հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որևէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է և հեռանկարային։

Կարապետյանը միաժամանակ ընդգծել է, որ ապագա վարչապետի թեկնածության հետ կապված անորոշութւյունը, այնուամենայնիվ, բացասական է ազդում գործարարների վրա։

«Քայլ առ քայլ  ձևավորելով իշխանություն, պետք է բերենք նրան, որ այդ գործոնների հիման վրա շատ սպասումներ չլինեն։ Իսկ մոտեցումը՝ «եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում», իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է»,– ասել է Կարապետյանը։ -0-