Ըստ բոլոր ընտրատարածքների տվյալների՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունն ընտրությունների առաջատարն է
07.05.2012,
12:15
Ըստ բոլոր ընտրատարածքներից ստացված տվյալների՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջատարն է՝ ձայների 44,05%-ով (663 066 ձայն):
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Ըստ բոլոր ընտրատարածքներից ստացված տվյալների՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջատարն է՝ ձայների 44,05%-ով (663 066 ձայն):
Բոլոր՝ 1892 ընտրատարածքներից ստացված տվյալների համաձայն՝ Հայաստանի խորհրդարան է անցնում հինգ կուսակցություն՝ Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես կուսակցական դաշինքը:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ երկրորդը «Բարգավաճ Հայաստանն» է՝ 30,20% (454 684), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք)՝ 7,10% (106 910):
«Ժառանգությունը» հավաքել է ձայների 5,79%-ը (87 095), Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 5,73% (86 296), «Օրինաց երկիրը»՝ 5,49% (82 690), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 1,06% (15 933), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 0.37% (5633) և «Միավորված հայեր» կուսակցությունը՝ 0.20% (3080):
Բացի այդ, ինչպես հայտնում են հայկական հեռուստաալիքները՝ հղում անելով տարածքային ընտրական հանձնաժողովներին, ՀՀԿ ներկայացուցիչները առաջատար են նաև միամանդատ տարածքներում:
Ըստ նախնական տվյալների՝ հանրապետական-մեծամասնականները 41 տարածքից 32 մանդատ են ստանում:
Խորհրդարանական ընտրություններին մեծամասնական մանդատների համար պայքարում էր 137 թեկնածու:
Ընդհանուր առմամբ՝ քաղաքական ուժերին ձայն է տվել 1 մլն. 505 հազ. 387 ընտրող:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, ըստ ճշտված տվյալների, քվեարկել է 1 մլն. 572 հազ. 518 մարդ կամ ընտրազանգվածի 62,33%-ը:
Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների 5 տոկոսը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը: ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցող միակ դաշինքն է:--0--