Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՔԾ–ն խուզարկություն է իրականացրել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում

20.08.2018, 15:06
Խուզարկություն է իրականացվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում։
ՀՔԾ–ն խուզարկություն է իրականացրել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Խուզարկություն է իրականացվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով, խուզարկությունն իրականացվել է մարտի 1-ի քրեական գործի շրջանակում։

Ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ի լույս գիշերը որոշում է կայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1–2–ի գործով երկու ամսով ձերբակալելու մասին։ Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։

Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարել է Քոչարյանի փաստաբանների` ձերբակալության փաստը բողոքարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվել է` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Հայաստանի Հատուկ քննչական ծառայության ղեկավարությունը հայտարարել է այդ որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու մտադրության մասին` այն անվանելով անօրինական։

Ավելի ուշ Գլխավոր դատախազության առանձնապես կարևոր գործերի քննության վերահսկողության վարչության պետ Վահագ Մուրադյանը հայտարարել է, որ գերատեսչությունը պատրաստ է բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը Վճռաբեկ դատարանում` դատարանից համապատասխան փաստաթղթեր ստանալուց հետո։ -0-