Իմ օրակարգում նման հարց չկա. Արայիկ Հարությունյանը' հրաժարականի պահանջի մասին (ՎԻԴԵՈ)
Հիշեցնենք, որ վերջին օրերին երկրում մեծ թափ են հավաքել բողոքի ակցիաները, որոնց մասնակից չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները պահանջում են Արային Հարությույնանի հրաժարականը:
«Այդ բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլեւս իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննդատող, վերլուծող: Իսկ քննադատող, վերլուծող սերունդը եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ որ եւբեւէ որեւէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերը այլևս զրկվելու են հասարակության մեջ որևէ աջակցությունից: Հիմա էլ առանձնապես շատ քիչ աջակցություն ունեն: Այդ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է բողոքող խմբերի հետ հանդիպմանը, Արայիկ Հարությունյանն նշել է, որ . Դուք տեսել եք, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ես այդ խմբերի հետ հանդիպում եմ:
«Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, ինչպիսին օրինակ, հրաժարականն է, ես անիմաստ եմ գտնում դա քննարկելու, որովհետեւ դա իրեցն օրակարգի հարցն է և ամենևին իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումն է և ոլորտում նորություններ բերելը: Եթե իրենց օրակարգում կա այդպիսի հարց, ես անպայման հանդիպում եմ»,- հայտնել է Հարությույանը:
Նա հիշեցրել է, որ ընդունելության քննություններից անմիջապես հետո մի քանի օր շարունակ հանդիպել է տասնյակ ուսանողների խմբերի հետ, բայց դրանց մի մասը քաղաքական շրջանակների զոհ դարձավ և ինքը չի պատրաստվում նրանց հետ հանդիպել, որովհետև իրենց օրակարգը այլ էր:
«Ես կխնդրեմ մեր գործընկերներին ամպագորգոռ հայտարարություններով ու հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես դերանից չեմ վախենում: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, ես դա ներկայում իրականացնում եմ: Եթե ես զգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ: Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը:–0–