«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են հանրաքվե անցկացնել ՍԴ-ի լուծարման հարցով
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի պատգամավորները հինգշաբթի առաջին ընթերցմամբ քննարկում են օրինագիծ, որը խորհրդարանին թույլ է տալիս շրջանցել առկա ընթացակարգերը և լուծարել Սահմանադրական դատարանը:
Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում: Դրա ներկայիս տարբերակում ասվում է, որ «Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամները, որոնք նշանակված են մինչև ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց՝ Սահմանադրությամբ հաստատված լիազորությունների ժամկետի լրանալը»:
Նախագծով առաջարկվում է փոփոխել այդ մասը հետևյալ կերպ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը դադարում են Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները»:
Միևնույն ժամանակ, օրինագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ իշխող խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունի օրինագիծը, այլ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կառաջարկի տվյալ օրինագծի հարցով հանրաքվե անցկացնել:
Նրա կարծիքով՝ հենց դա է ուղիղ ժողովրդավարության կիրառումը:
Կողմ և դեմ
Այս որոշումը ընդդիմության կողմից բացասական արձագանք առաջացրեց, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչու այդ հարցը չի լուծվում խորհրդարանում:Հովակիմյանը պատասխանել է, որ իշխանությունը գալիս է ժողովրդից, ընդ որում Սահմանադրական դատարանի իշխանությունը, որը պետք է որոշի Սահմանադրության մեջ փոփոխությունների համապատասխանությունը: Բայց միևնույն ժամանակ, նա ասել է, որ քանի որ ՍԴ-ն ժողովրդի կամքի իրականացնող չէ, հետևաբար որոշվել է գնալ այս ճանապարհով:
Ելույթների ընթացքում այս խնդրին անդրադարձավ նաև «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Լուսինե Բալայանը՝ նշելով, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը ինքնուրույն լուծարեր այդ հարցը, ապա լուրջ աղմուկ կբարձրանար, ընհուպ մինչև հարցը միջազգային ատյաններ հասցնելը:
Իր հերթին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, բացի նախագծի մյուս խնդիրներից, նշեց, որ հարցը այս ձևով հանրաքվեի դնելը հակասում է Սահմանադրությանը:
«Կարող եք կարդալ 220-րդ հոդվածի 3-րդ մասը, այնուհետև բացել Ազգային ժողովի կանոնները և կարդալ 86-րդ հոդվածը և հասկանալ, որ առաջին ընթերցումը ձախողելուց հետո դուք չեք կարող այս հարցը դնել հանրաքվեի», - ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց , ՍԴ-ի հավանությունը ստանալոցն և երկրորդ ընթերցմամբ ձախողումից հետո միայն հնարավոր է բարձրացնել հանրաքվեի անցկացման հարցը:
«Մի՞թե հնարավոր է այս ամենին մակերեսորեն նայել: Կարող եք կարդալ օրենքը և առաջնորդվել նրա ոգով, առանց որևէ բան խախտելու», - հարցրեց պատգամավորը:-0-