Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Կրեմլը երկրներին հորդորում է Արցախի հակամարտության կրակին յուղ չլցնել

29.09.2020, 16:50
Կրեմլը երկրներին հորդորում է Արցախի հակամարտության կրակին յուղ չլցնել
Կրեմլը երկրներին հորդորում է Արցախի հակամարտության կրակին յուղ չլցնել

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Կրեմլը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին և Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները, միայն կրակին յուղ են լցնում, և կողմերին պետք է համոզել վերադառնալ կարգավորման քաղաքական-դիվանագիտական ​​ճանապարհին: Երեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կրեմլը, առաջին հերթին, ելնում է շուտափույթ հրադադարի և ռազմական գործողությունների անհրաժեշտությունից: Ռազմական աջակցության կամ ռազմական գործունեության մասին ցանկացած հայտարարություն հաստատ կրակին յուղ կլցնի: Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք հարցի այս ձևակերպման հետ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, ինչպիսին Թուրքիան է, ամեն ինչ անել, որպեսզի հակառակորդ կողմերը համոզեն դադարեցնել կրակը և վերադառնալ այս երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով», - ասել է Պեսկովը:

Նա հայտնել է, որ Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է պատասխանատու դիրքորոշում ստանձնեն առանց արկածախնդրության Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում:

«Իհարկե, պետք է հասկանալ, որ լինելով ԵԱՀԿ համապատասխան խմբի պատասխանատու համանախագահ, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես և մյուս համանախագահները, պետք է հավասարակշռված դիրք ստանձնեն, պատասխանատու դիրք՝ զերծ ցանկացած արկածախնդրությունից», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ նրա, «միայն դա է հնարավորություն տալիս Մոսկվային իսկապես արդյունավետ իր միջնորդ դերը առաջարկել այս հակամարտության կարգավորման գործընթացում :-0-