Рейтинг@Mail.ru
USD
368.78
EUR
431.73
RUB
5.0201
GEL
137.6
2026 թ. մայիսի 15, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

ԼՂՀ ՊԲ–ն շփման գծում հետ է շպրտել ադրբեջանցի մի խումբ ականազերծողների

31.10.2016, 10:47
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում,  դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ԼՂՀ ՊԲ–ն շփման գծում հետ է շպրտել ադրբեջանցի մի խումբ ականազերծողների

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում,  դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել:

 «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– ասվում է հաղորդման մեջ։

Հանգստյան օրերին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվելով  ավելի քան 2300 կրակոց: -0-