Մեծ Բրիտանիան ղարաբաղյան հակամարտության կողմերին հորդորում է պահպանել հրադադարի ռեժիմը
05.08.2014,
13:28
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության վերջին սրման կապակցությամբ, հայտնում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության վերջին սրման կապակցությամբ, հայտնում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից:
Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ միջոցառումներ ձեռնարկել լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ:
«Անցած շաբաթ ականատեսն էինք ԼՂ-ի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում արագ վատթարացող իրավիճակի: Մարդկային զոհերը և մեծաքանակ ռազմական տեխնիկայի օգտագործումը ամենամտահոգիչն են հրադադարի քսանամյա պատմության մեջ: Մեծ Բրիտանիան դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին լարվածությունը նվազեցնելու և 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին հավատարիմ մնալու անհապաղ գործողություններ իրականացնել», - ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-