Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի Մամեդյարովի հետ և ելույթ կունենա ՄՄՀՊԻ–ում

01.04.2014, 16:57
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 2-4-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի Մամեդյարովի հետ և ելույթ կունենա ՄՄՀՊԻ–ում
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 2-4-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Չորեքշաբթի նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով: Տեղի կունենա նաև Էդվարդ Նալբանդյանին «ՄՄՀՊԻ պատվավոր դոկտորի» կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը։ 

Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-