Նալբանդյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
15.05.2013,
12:06
Նախօրեին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարար Նալբանդյանը իր ելույթում ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Զեկույցին ներկա էին Փարիզում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի արտգործնախարարության և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ, ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։
Նույն օրը Նալբանդյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում է ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։
Անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Նույն օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խմբերի անդմաների հետ ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների նախաձեռնությունները և ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Տարբեր կուսակցություններ ներկայացնող Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամները վստահեցրել են, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ։
Երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, հեղինակավոր քաղաքագետների և վերլուծաբանների հետ։ Հանդիպմանը տեղի է ունեցել շահագրգիռ և հանգամանալից քննարկում միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ: –0–