Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-12

Նարեկ Սարգսյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից. քաղաքապետարան

07.08.2013, 16:06
Նարեկ Սարգսյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։
Նարեկ Սարգսյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից. քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Նարեկ Սարգսյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

«Ես հաստատում եմ այդ տեղեկությունը։ Մենք կհայտնենք, թե ով է դարձել Երևանի գլխավոր ճարտարապետը, հենց որոշումն ընդունված լինի»,– ասաց նա։ Նարեկ Սարգսյանը գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի մայիսի 23–ից։

Սարգսյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը։ Գիտությունների թեկնածու է, Երևանի ճարտարաշինարարական ինստիտուտի դոցենտ, Հայաստանի ճարտարագետների միության անդամ, ԱՊՀ ճարտարապետական դպրոցների մանկավարժների միջտարածաշրջանային ասոցիացիաների խորհրդի, Ճարտարապետական կրթության եվրոպական ասոցիացիայի խորհրդի անդամ։

2008-2011 թվականներին Սարգսյանը զբաղեցնում էր Հայաստանի քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը։ -0-