Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանի նախագահն Իտալիա կմեկնի ապրիլի առաջին կեսին

18.03.2015, 22:05
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա ապրիլի առաջին կեսին։ Այդ մասին պետության ղեկավարը հայտնեց` պատասխանելով «Արարատի ստորոտին» միջազգային 5–րդ մեդիա համաժողովի մասնակիցներին հարցերին։
Հայաստանի նախագահն Իտալիա կմեկնի ապրիլի առաջին կեսին
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա ապրիլի առաջին կեսին։ Այդ մասին պետության ղեկավարը հայտնեց` պատասխանելով «Արարատի ստորոտին» միջազգային 5–րդ մեդիա համաժողովի մասնակիցներին հարցերին։

Ըստ նրա` այցի ընթացքում ծրագրված են հանդիպումներ երկրի նորանշանակ նախագահի, վարչապետի հետ, որոնց ընթացքում ծրագրվում է այլ հարցերին զուգընթաց հստակեցնել երկրի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության 100–րդ  տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցության վերաբերյալ։

Նշելով, որ Հայաստանն արդեն հրավերներ է հղել առաջին անձանց` Սարգսյանն ասաց, որ հայկական կողմը նախընտրում է, որ պետությունների ղեկավարներն իրենք իրազեկեն իրենց այցերի մասին, ինչպես դա արեցին Ֆրանսիան և Ռուսաստանը։

«Ուրախ եմ, որ նախագահ Պուտինն անցյալ շաբաթ հաստատեց ապրիլի 24–ին Հայաստան ժամանելու իր ցանկությունը։ Չեմ կասկածում, որ Իտալիայից էլ կլինի բարձրաստիճան պատվիրակություն»,– ասաց Սարգսյանը։

Նա հայտնեց նաև, որ իր այցի շրջանակում ծրագրվել է այցը Նեապոլ, որտեղ կկայանա Գրիգոր Լուսավորչին, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված խոշոր միջոցառում։

Խոսելով հայ–իտալական հարաբերությունների մասին` պետության ղեկավարը նշեց, որ դրանք շատ դրական են և բարենպաստ։

«Վերջին տարիներին հայ–իտալական հարաբերություններն ինտենսիվ զարգանում են, աճում է ապրանքաշրջանառությունը, ներդրումները, մասնավորապես, 2-3 շաբաթվա ընթացքում մենք Հայաստանում իտալական նոր ձեռնարկություն կբացենք, որն ամբողջովին արտահանմանն է միտված լինելու»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց նաև, որ նման 10 նախագծեր են քննարկվում առաջիկա 1,5 տարվա համար։

Նա նաև տեղեկացրեց, որ  իտալական մի կազմակերպություն ապրիլին նոր հյուրանոց կբացի Երևանում։--0--