Նիկոնով. Սու-24–ի հետ կապված միջադեպը Ռուսաստանի և Թուրքիայի միջև լրջագույններից է երկար տասնամյակներում

Նիկոնով. Սու-24–ի հետ կապված միջադեպը Ռուսաստանի և Թուրքիայի միջև լրջագույններից է երկար տասնամյակներում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պետդումայի կրթության կոմիտեի նախագահ, «Ռուսական աշխարհ» հիմնադրամի վարչության նախագահ, քաղաքագետ Վյաչեսլավ Նիկոնովը Սու-24–ի հետ կապված միջադեպն անվանել է լրջագույններից մեկը ոչ միայն Ռուսաստանի և Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի երկրի միջև երկար տասնամյակների ընթացքում։

«Ռուսական ինքնաթիռ է խոցվել Սիրիայում հակաահաբեկչական առաքելության իրականացման ժամանակ։ Ինչպես պնդում են ռուս զինծառայողները` Սիրիայի տարածքում, և դատելով ամեն ինչից` հենց թուրքական կործանիչի կողմից»,– ասել է Նիկոնովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։ 

Ռուսաստանի նախագահը Թուրքիային մեղսակից է անվանել>>

Պատգամավորը կարծում է, որ այդ իրավիճակում անհրաժեշտէ  ամբողջովին պարզել հանգամանքները, քանի որ առայժմ շատ բան հիմնված է տարբեր տեսակի ենթադրությունների և հակասական տեղեկության վրա։

«Ես միանգամայն վստահ եմ, որ ռուս նախագահը և հատուկ ծառայությունները զբաղվում են դրանով։ Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ չեն լինի հապճեպ որոշումներ, որովհետև իրավիճակը չափազանց պատասխանատու է և չաափզանց վտանգավոր»,– ընդգծեց նա։ 

Սու-24 ինքնաթիռը կործանվել է Սիրիայի Լաթաքիա արվարձանում, Ավելի վաղ թուրքական կողմը Ռուսաստանին նախազգուշացումներ է արել Սիրիայի օդային գործողության ընթացքում Թուրքիայի օդային տարածքը խախտելու կապակցությամբ։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ օդանավը թռչում էր բացառապես Սիրիայի տարածքով, որը թույլատրել է ռուսական ռազմական ավիացիայի թռիչքները։-0-

 

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:22 24.11.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×