Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Ստորագրվել են ԵՏՄ–ի պայմանագրին Ղրղըզստանի միանալու փաստաթղթերը

09.05.2015, 15:56
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի նախագահները արձանագրություն են ստորագրել ԵՏՄ 2014 թ.–ի մայիսի 29–ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, ստորագրվել են նաև պայմանագրին Ղրղըզստանի միանալու մասին առանձին միջազգային պայմանագրեր, հաղորդում է ՏԱՍՍ–ը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին ԵՏՄ–ի գագաթնաժողովից հետո։
Ստորագրվել են ԵՏՄ–ի պայմանագրին Ղրղըզստանի միանալու փաստաթղթերը
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի նախագահները արձանագրություն են ստորագրել ԵՏՄ 2014 թ.–ի մայիսի 29–ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, ստորագրվել են նաև պայմանագրին Ղրղըզստանի միանալու մասին առանձին միջազգային պայմանագրեր, հաղորդում է ՏԱՍՍ–ը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին ԵՏՄ–ի գագաթնաժողովից հետո։

Հաստատվել են նաև մեկուկես տասնյակ որոշումներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են ԵՏՄ–ի և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին և Չինաստանի հետ բանակցությունների մեկնարկին, որոնք վերաբերում են առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքմանը։

Ընդունվել են նաև երկու կարգադրություններ, որոնք վերաբերում են Բարձրագույն խորհրդի հերթական նիստի անցկացման ամսաթվին և վայրին։ Այն տեղի կունենա հոկտեմբերին Աստանայում։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2014 թ.–ի մայիսին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին է միացել Հայաստանը, մայիսին սպասվում է Ղրղըզստանի անդամակցությունը։ ԵՏՄ–ի ստեղծումը մինչև այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից–երկրներին հանում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։–0–