Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՊԵԿ–ը չի բաժանվի հարկային և մաքսային սեգմենտների

27.09.2016, 12:28
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն չի տարանջատվելու հարկային և մաքսային սեգմենտների, գրում է «Ժողովուրդ» թերթը։
ՊԵԿ–ը չի բաժանվի հարկային և մաքսային սեգմենտների

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն չի տարանջատվելու հարկային և մաքսային սեգմենտների, գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Իշխանական կուլիսներում մեկ շաբաթից ավելի է՝ քննարկվում է ՊԵԿ-ը հարկային և մաքսային ծառայությունների բաժանելու մասին լուրերը»,– ասվում է պարբերականում։

Սակայն, ինչպես նշում է պարբերականը, ՊԵԿ-ում և կառավարությունում օրաթերթի բոլոր հարցումները փաստել են, որ տարանջատման խնդիր չկա։

 Օրեր առաջ Հայաստան է եկել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբայրը՝ Հակոբ Հովսեփյանը, ով, ըստ գրառման, խոստացել է առաջիկայում մոտ 5 միլիոն դոլարի նոր ներդրում կատարել։

«Ու թերևս այդ հանդիպումից հետո է որոշվել հարկայինը և մաքսայինը չառանձնացնել և թողնել Հովհաննես Հովսեփյանի տիրապետության տակ»,–գրում է թերթը։ -0-