Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՊՆ-ն խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքական ղեկավարության և ԶՈՒ-երի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը

27.10.2020, 18:00

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: 

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նշվում է, որ առավել ևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական...

Опубликовано Shushan Stepanyan Вторник, 27 октября 2020 г.