Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

ՊՆ–ում քննարկվել է երկրի հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը (ՎԻԴԵՈ)

27.10.2020, 15:55
ՊՆ–ում քննարկվել է երկրի հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը (ՎԻԴԵՈ)
ՊՆ–ում քննարկվել է երկրի հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը և առաջիկա քայլերն ու խնդիրները:

Խորհրդակցության կադրերը հրապարակվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։

Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։ Կան վիրավորներ։

Նախարարին զեկուցվել է, որ բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում են, չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ, տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է:

Նաև նշվեց, որ հայտնի են հակառակորդի բոլոր կրակային դիրքերի տեղերը: Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք: Հակառակորդի ոտնձգությունը չենք թողնելու:

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ», – նշում են ՊՆ–ից:

Դավիթ Տոնոյանին նաև զեկուցվել է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պատրաստ են ցանկացած վայրկյան, երբ հակառակորդը փորձի պետական սահմանում խախտում իրականացնել, առկա բոլոր ուժերով հասցնել հուժկու հարված և կիրառեն զինանոցում գտնվող բոլոր զենքի տեսակները։–0–