«Փրկենք Քեսաբը» բողոքի ակցիան կանցկացվի ապրիլի 2–ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության շենքի մոտ
31.03.2014,
17:37
«Փրկենք Քեսաբը» (Save Kessab) ակցիան կանցկացվի ապրիլի 2–ին ժամը 13։00–ին Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանության շենքի առջև, հայտնում են ակցիայի կազմակերպիչները Facebook սոցցանցում։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. «Փրկենք Քեսաբը» (Save Kessab) ակցիան կանցկացվի ապրիլի 2–ին ժամը 13։00–ին Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանության շենքի առջև, հայտնում են ակցիայի կազմակերպիչները Facebook սոցցանցում։
Արդեն մի քանի օր է`Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։
«Հարգարժան քաղաքացիներ. Հասել է այն պահը, երբ մենք, անկախ մեր քաղաքական կողմնորոշումներից և հայացքներից, պետք է համախմբվենք և մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ ԱՄՆ-ի դաշնակից հանդիսացող Թուրքիայի` կապված վերջինիս գործողությունների հետ` Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում»,– ասվում է հայտարարությունում։
Կազմակերպիչները նշում են, որ Թուրքիան հանցագործ կերպով, իր արևմտյան հովանավորների լռելյայն վերաբերմունքի ներքո, իրականացնում է քրիստոնյաների ոչնչացում և տեղահանում Սիրիայում:
«ԱՄՆ-ն, հանդիսանալով աշխարհի ամենահզոր գերտերություններից մեկը, լռում և աչք է փակում թուրքական իշխանությունների գործողությունների վրա` Սիրիայում ապրող քրիստոնյաների, այդ թվում և հայերի նկատմամբ»,– նշում են կազմակերպիչները։
Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում բոլորին, բոլոր քաղաքացիներին, անկախ նրանց քաղաքական հայացքներից, անկախ աշխարհաքաղաքական կողմնորոշումներից, լինել սեփական Հայրենիքի հայրենասեր քաղաքացիներ և դատապարտել ԱՄՆ-ի պասիվ դիտորդի կարգավիճակը Քեսաբի հետ կապված դեպքերին:
Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ուղերձ էր հղել միջազգային հանրությանը, որում կոչ էր արել ուսումնասիրել սիրիական Քեսաբի իրավիճակը և մարդու իրավունքների կոպիտ խախտումները։
Քեսաբը գտնվում է անմիջապես Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, կան հայկական բնակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ և հիվանդանոցներ։-0-