Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ ղեկավարին ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծելու համար
08.08.2012,
17:07
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին հանրապետությունում ռուսական ներդրումների բարենպաստ կլիմայի ստեղծման համար։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին հանրապետությունում ռուսական ներդրումների բարենպաստ կլիմայի ստեղծման համար։
«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ Հայաստանի ղեկավարությունն ավանդաբար մեր ներդրողների կողքին է և մշտապես նրանց վարչական օժանդակություն են ցուցաբերում»,– չորեքշաբթի ասել է Պուտինը Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Հայաստանի ղեկավարն էլ հայտնել է, որ ռուսական ներդրումները երկրի արտասահմանյան բոլոր ներդրումների գրեթե կեսն են կազմում։
«Ռուսական կապիտալը Հայաստանում իրեն լավ է զգում»,– ասել է Սարգսյանը։ -0-