Ապրիլի 24–ին Երևան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
20.04.2015,
12:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ապրիլի 24–ին այցելել Երևան և մասնակցել 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել Կրեմլի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ապրիլի 24–ին այցելել Երևան և մասնակցել 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգին, ինտեգրացիոն միություններում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևոր թեմաներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ նախագահի այցը կազմակերպվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Երևանում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին կմասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օրեր առաջ խոսել էր Պուտինի երևանյան այցի հնարավորության մասին և նշել էր, որ Պուտինի և Օլանդի` Երևանում գտնվելու ժամկետները համընկնում են։ Այդ պատճառով չի կարելի բացառել, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների ծրագրի շրջանակում նրանք կհանդիպեն։
ՌԴ Պետդուման 1995թ.–ին ընդունել է «Հայ ժողովրդի պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, 1915–1922 թթ.–ին Հայոց ցեղասպանության դատապարտման մասին» որոշումը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—