ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելել է Մայր Հայաստան և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրներ
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/ԱՌԿԱ/․Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ։
Այնուհետև նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նշենք, որ նախատեսված են Մատվիենկոյի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, նախատեսվում է զրույց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Մատվիենկոն և Սիմոնյանը նաև կբացեն ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Հիմնական թեման է «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար»։ Նույն օրը Դաշնության խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային տասներորդ ֆորումին։ Նախատեսվում է, որ լիագումար նիստում ելույթ կունենան Դաշնության սուբյեկտների մի շարք ղեկավարներ։