ՌԴ նախագահը հայտնել է, որ բավարարված է ԼՂ հակամարտության շուրջ պայմանավորվածություններով
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողով ժամանակ հայտնել է, որ բավարարված է Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություններով:
«Ղարաբաղում կատարվածը՝ իսկապես մեծ ողբերգություն է: Մեծ բավականությամբ ցանկանում եմ նշել նշմարված փոխզիջման և արյունահեղության դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»,- հայտնել է նա տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված միջոցառման ժամանակ:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ վերջին ժամանակներում ձեռնարկված քայլերը կհանգեցնեն երկարատև խաղաղության հաստատման՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների:
Եռակողմ հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:
Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:
Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»:
Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:
Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-